Human Rights Watch. Հետապնդումներն Ադրբեջանում գագաթնակետին են հասել![]() 29 սեպտեմբերի 2014 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկար ժամանակ Ադրբեջանում ընթացող հետապնդումները գագաթնակետին են հասել, նույնիսկ անկախ նրանից, որ ընթացիկ վեց ամիսներին երկիրը նախագահում է Եվրոպայի խորհրդում: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: Իրավիճակը կասկածներ է առաջացնում, թե արդյոք Եվրոպայի խորհուրդն այն մարմինն է, որը պաշտպանում է մարդու իրավունքները, ասվում է հայտարարության մեջ: «Իրավապաշտպանների ու իշխանություններին քննադատողների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների պարբերական ճնշումները խորապես հակասում են Եվրոպայի խորհրդի հայտարարություններին»,-ասել է Հարավային Կովկասի գծով HRW գլխավոր հետազոտող Գիորգի Գոգիան: Կազմակերպությունը կոչ է անում ԵԽ ղեկավարությանը պահանջել Ադրբեջանից ազատ արձակել անձանց, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, և կասեցնել նրանց քրեական հետապնդումը, հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված արշավն ու թույլ տալ նրանց աշխատել, անհապաղ բարեփոխումներ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որոնք Ադրբեջանը պարտավորվել է կատարել ԵԽ-ին անդամակցելիս: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |