Ցամաքային կապը Ռուսաստանի հետ կընդհատվի. «Վերին Լարսը» ժամանակավորապես փակվում է![]() 30 սեպտեմբերի 2014 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Գիշերային ժամերին Դեվդորակի կիրճում սողանքի վտանգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվի ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին է հայտնել Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին: «Առատ տեղումներ են սպասվում: Թեև օդերևութաբաններն ասում են, թե սողանքներ չեն սպասվում, սակայն սպառնալիք կա, որ լեռնային ապարների մեծ հատվածներ կարող են տեղաշարժվել: Մեր ու այլ մարմինների ներկայացուցիչները տեղերում են և վերահսկում են շարժը: Հավանաբար, անվտանգության նկատառումներով մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո տեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների առաջիկա օրերին ակնկալվում է եղանակային պայմանների կտրուկ վատթարացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Վերին Լարսի անցակետը վերջին անգամ փակվեց օգոստոսի 20-ի երեկոյան սողանքի վտանգի պատճառով: Երթևեկությունը վերականգնվեց օգոստոսի 30-ին: Սողանքի պատճառով նվազեց ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ավելի վաղ մայիսի 17-ին սելավի պատճառով Վրաստանի տարածքում արգելափակվեց Ռազմական վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ և մեկ ամիս կապ չկար Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: Որոշ փորձագետներ կարծում են, որ այդ խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը թույլ կտա խուսափել երթևեկությունից վտանգավոր հատվածներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |