Հայազգի Էսաբելլա Դինգիզյանն ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

Հայազգի Էսաբելլա Դինգիզյանն ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

PanARMENIAN.Net - Հայուհի Էսաբելլա Դինգիզյանը ընտրությունների արդյունքով դարձել է Շվեդիայի Ռիքսդագ՝ խորհրդարանի երրորդ փոխխոսնակ: Ռիքսդագի նախագահ է ընտրվել Ուրբան Ալինան: Առաջին փոխխոսնակ է դարձել Տոբիաս Բիլսթրեմը՝ Պահպանողականների կուսակցությունից: Երկրորդ փոխխոսնակ է Բյորն Սյոդերը:

Էսաբելլա Դինգիզյանը 2006 թվականից Ռիքսդագի անդամ է: Նա եղել մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ և նաև անդամակցել միշարք այլ ` այդ թվում` աշխատաշուկայի ու կրթության հանձնաժողովներին: Էսաբելլա Դինգիզյանը Ստոկհոլմի Վարչաշրջանի խորհրդի ընտրատարածքի պատգամավոր է:

Ռիքսդագի փոխխոսնակները խորհրդարանի նախագահի հետ հերթականությամբ վարում են նիստերը, նաև ներկայացնում են Ռիքսդագը տարբեր մակարդակի հանդիպումներում:

Նրանք ունենք գրեթե նույն լիազորություններն ու պարտականությունները, ինչ Ռիքսդագի խոսնակը:

Փոխխոսնակների պաշտոնները տրվում են խորհրդարանում ներկայացված կուսակցություններին` ըստ նրանց ներկայացվածության: Հատկանշական է, որ այն խմբակցությունը, որից ընտրվել է խորհրդարանի խոսնակը, չի կարող փոխխոսնակի թեկնածու առաջադրել:

Շվեդիայում ապրում է մոտ 15 հազար հայ: 2010-ին Շվեդիան ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---