ԶԼՄ-ներ. Ադրբեջանցի գործարարն օգնում է «Իսլամական պետությանը» նավթ վաճառել![]() 4 հոկտեմբերի 2014 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» կողմից արդյունահանվող նավթը տեղափոխվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ, որտեղից վաճառքի է հանվում: Ինչպես գրում է haqqin.az-ը, լրագրող Թյերի Մեյսոնի վրա հղումով, իսլամիստների նավթն այնուհետև արտահանվում է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովին պատկանող Palmali Shipping & Agency ընկերության տանկերներով: Այնուհետև նավթը հայտնվում է Իսրայելում, որտեղ վաճառվում է որպես Էյլաթի նավթ: Հոդվածում հիշատակված Մանսիմովը թուրքաբնակ ադրբեջանցի միլիարդատեր է: Նրա Palmali ընկերությանն է պատկանում մոտ 170 նավ, որոնք հիմնականում նավթի փոխադրմամբ են զբաղվում՝ տարեկան մոտ 105 մլն տոննա: Ընկերությունը թուրքմենական, ղազախական, ռուսական և ադրբեջանական ածխաջրածինները տեղափոխում է արևմտյան շուկա: Իսպանական La Reppublica-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մանսիմովը նույնիսկ քրդական նավթ է գնում 57,5 դոլարով մեկ բարելի դիմաց: Այն, որ Թուրքիան ԻՊ նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրել են գրոհայիններից էժան նավթ ու վառելիք գնելու, ԻՊ կամավորականներին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելուն նպաստելու, իր տարածքում ահաբեկիչների համար «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Մասնավորապես Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում էր «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային» և Վաշինգտոնը ոչինչ չարեց դրան հակազդելու համար: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հայտարարեց, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |