«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել բրիտանացի կամավորին![]() 4 հոկտեմբերի 2014 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները տարածել են բրիտանացի կամավոր Ալան Հեննինգի մահապատժի տեսագրությունը: Տեսագրությունը ներբեռնվել է հոկտեմբերի լույս 4-ի գիշերը, հայտնում է BBC-ին: Հեննինգը տաքսու վարորդ էր Սելֆորդից, որը Սիրիա էր մեկնել 2013-ի դեկտեմբերին հումանիտար օգություն հասցնելու նպատակով: Այն ժամանակ էլ նա առևանգվեց ու հայտնվեց ԻՊ գրոհայինների ձեռքում: Իսլամիստները սպառնում էին սպանել նրան Դևիդ Հանսի մահապատժի տեսանյութում, որին գլխատեցին անցած ամիս: Հեննինգի մահապատժի տեսանյութում նրանք սպառնում են սպանել ամերիկացի Փիթեր Քեսինգին: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկիրն ամեն ինչ կանի ոչնչացնելու համար Հեննինգին սպանողներն: «Ալանը Սիրիա էր մեկնել օգնելու համար բոլորին, անկախ դավանանքից»,-ասել է նա: ԻՊ-ն շարունակում է գրոհը քրդաբնակ Կոբանի դեմ թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Նախօրեին Թուրքիայի տարածքում մարտերի գոտուց երեք ական է պայթել, որից հետո Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել կրակակետերը հայտնաբերելու համար, որտեղից իսլամիստները հրետակոծում էին ու հարված էին հասցնում թիրախներին: Խոցման հեռավորությունը կազմում է մինչև 40 կմ, հայտնում է Rosbalt-ը: Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ կուտակել զրահատանկային ստորաբաժանումներ, հրթիռային համակարգեր ու ՀՀՊ համալիրներ: Հիմնական ուժերը Շանլիուրֆա գավառի սահմանին են, քանի որ այնտեղից դեպի հարավ է գտնվում Կոբանի տարածաշրջանը: Այստեղ ԻՊ կողմից սահմանն անցնելու վտանգ կա, որը բանակը պետք է կանխի: Ինչպես կարծում են դիտորդները, զորքերի տեղաշարժը վկայում է սահմանին բուֆերային գոտիներ ստեղծելու Անկարայի հնարավոր ծրագրերի մասին: Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը թույլ տվեց զինված գործողություն անցկացնել ԻՊ դեմ Սիրիայի տարածքում: Դամասկոսը հայտարարեց, որ ցանկացած ներխուժում կդիտարկի որպես ագրեսիա: ԻՊ դեմ գործողության պատրվակով Թուրքիան կարող է նման քայլեր ձեռնարկել Դամասկոսի դեմ՝ թռիչքներից զերծ գոտի, զինելով «չափավոր» ընդդիմությանն ու բուֆերային գոտի ստեղծել սիրիական տարածքի հաշվին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |