Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավարը` Դինքի սպանության գործով կասկածյալ![]() 4 հոկտեմբերի 2014 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացում է տեղի ունեցել. գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը: Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, որից հետո նա հեռացել է դատախազությունից, թուրքական My Net կայքին հղումով գրում է Tert.am-ը: Գործի քննության շրջանակում ավելի վաղ հարցաքննվել էր նաև հետախուզության մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Սաբրի Ուզունը: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում որպես հետախուզության ղեկավար պաշտոնավարած Սաբիր Ուզունն 2014-ի հուլիսին «Ակօս»-ի խմբագրի սպանության գործով դատավարության ընթացքում ուշագրավ խոստովանություններ է արել: Նա հայտարարել է, թե Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տեղեկությունները ոստիկանության որոշ պաշտոնյաներ թաքցրել են իրենից: Նա հայտնել է, որ Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքը սպանվելու է, իրենից գաղտնի է պահվել, և ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա: Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և խմբավորումների հարցերով գրասենյակի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը 8 ժամ հարցաքննել է Ուզունին, իսկ նրա՝ 11 էջանոց ցուցմունքում նշված է այն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի հնարավոր սպանության զեկույցի մասին: Նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները ջնջվել են: «Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի մասին ապացույցները ոչնչացվել են»,-ասել է Ուզունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |