Կատալոնիան հանրաքվե կանցկացնի Մադրիդի արգելքին հակառակ![]() 4 հոկտեմբերի 2014 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի քաղաքական առաջնորդները պայմանավորվել են անկախության հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին: Ինչպես հայտնում է BBC-ին, հոկտեմբերի 4-ին Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հրամանագիր է ստորագրել հանրաքվե անցկացնելու մասին, չնայած, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է անցկացման մասին որոշումը հինգ ամսով: Եթե այդ ընթացքում ՍԴ-ն հավանություն չտա հանրաքվեին, արգելքի ժամկետը կարող է երկարացվել: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կամարտահայտումը Կատալոնիայում չի համապատասխանում Իսպանիայի սահմանադրությանը: «Ոչ ոք և ոչինչ չի կարող պառակտել Իսպանիան»,-ասել է նա: Մադրիդը հայտարարել է նաև դատարան դիմելու մտադրության մասին, նպատակ ունենալով արգելել հանձնաժողովի աշխատանքը, որը կազմավորվել է հանրաքվեում դիտորդական աշխատանքի նպատակով: Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Իսպանիայի իշխանությունները որոշել են Կատալոնիա գործուղել 180 ոստիկանի, որոնք մասնագիտանում են փողոցային ցույցերը ցրելու մեջ: Ինչպես գրում է Ինտերֆաքսը, Իսպանիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ խմբի ստեղծումը ժամանակավոր, կանխարգելիչ բնույթ է կրում, քանի որ անվտանգության ապահովումն այնտեղ տեղի իրավապահների իրավասության տակ է: Իսպանիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները նաև կապահովեն Կատալոնիայի պետհաստատությունների անվտանգությունն ու պահպանությունը, ինչպես նաև կմասնակցեն «հակաահաբեկչական գործողություններին»: Եթե, այնուամենայնիվ, հանրաքվե անցկացվի, ապա մասնակիցներին հարկ կլինի պատասխանել երկու հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Կատալոնիան պետություն դառնա» (ինքնավարության կարգավիճակի բարձրացում) և «Եթե այո, ապա համաձա՞յն եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա» (անկախանա Մադրիդից): Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում: Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |