Յունուսը ժամանակին Թետչերի անձնական թարգմանիչն էր. Հարազատները ՄԲ կառավարությանը խնդրում են միջամտել![]() 6 հոկտեմբերի 2014 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ նրա ազատ արձակմանը նպաստելու խնդրանքով:The Telegraph-ը գրում է, որ ազդեցիկ իրավապաշտպան լինելուց բացի, Յունուսը մեկ անգամ եղել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի անձնական թարգմանիչը: Պարբերականը նշում է, որ Յունուսի ամուսնու եղբայրը՝ Ռամիս Յունուսը, դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու British Petroleum ընկերությանը՝ կոչ անելով միջամտել և ապահովել նրա և նրա եղբոր ազատ արձակումը: «Կոչ եմ անում BP-ին և բրիտանական կառավարությանը խոսել և հարկ եղած դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով ազատել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեյլային և եղբորս»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ Մարգարետ Թետչերը կդատապարտեր Լեյլա և Արիֆ Յունուսների ձերբակալությունը. «Թետչերը նրան անձամբ գիտեր, և հիմա հաստատ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու քաղաքական և տնտեսական միջոցներ էր գտել»: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: 58-ամյա Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Photo: The Telegraph ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |