Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստում պաշտոնական հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, որում նշվում է, թե անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա:

«2015-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922 թվականներին մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից (ներկայիս Թուրքիա) և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետևանքն է:

Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը շարունակում է մնալ արդիական։

Մենք հարգում ենք հայ, ինչպես նաև շուրջ 600.000 արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների ու բողոքականների, հիշատակը, ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից»,- նշվում է հայտարարության մեջ։

Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է. «Նրա հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005-ին Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել»։

Հոկտեմբերի 1-ից 2-ը Մագդեբուրգ քաղաքում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին և համայնքներին քաջալերում և կոչ է անում աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաև Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012-ի առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ և հույն-ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015-ի ապրիլի 24-ին ժամը 17.00-ն:

Մայիսի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստը: Որոշվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»:

Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու իմաստն է, և հենց դրա համար էլ ընտրվել է այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկայի միջոցով պատկերված են Ծիծեռնակաբերդի 12 սյուները վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով: Սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---