ANCA-ն Թուրքիայի հայկական եկեղեցիներն օրինական տերերին վերադարձնելու արշավ է սկսում![]() 7 հոկտեմբերի 2014 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) քարոզարշավ է սկսում՝ նպատակ ունենալով նպաստել Թուրքիայի հայկական եկեղեցիներն օրինական տերերին վերադարձնելուն: ANCA-ն դիմում է բոլոր ամերիկահայերին, որպեսզի նրանք համախմբվեն և հոկտեմբերի 7-ին կոչ անեն Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մաքքարթիին ներկայացնել NP 4347 օրինագիծը քննարկման և քվեարկության՝ ապահովելու համար առգրավված հայկական և քրիստոնեական մյուս եկեղեցիների վերադարձն օրինական տերերին: Օրինագիծը կոչված է պաշտպանելու թուրքաբնակ քրիստոնյաների դավանանքի ազատությունը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը սատարել է կոնգրեսական Էլիոթ Էնգելի թիվ №HR4347 օրինագծին, որը պահանջում է Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում յուրացված քրիստոնեական եկեղեցիների ու քրիստոնյաների գույքի կարգավիճակի մասին: Էլիոթ Էնգելը նշել էր, որ «Թուրքիայի Հանրապետությունը պետք է վերադարձնի ապօրինաբար ազգային համայնքներից առգրավված եկեղեցիներն ու գույքը օրինական տերերին: Թուրքիայի հայկական, սիրիական և հունական ուղղափառ համայնքները տարիներ շարունակ պայքարում են առգրավված գույքը վերադարձնելու համար: Այդ համայնքների պահանջները պետք է հարգանքի ու համալիր լուծման արժանանան: Մեր օրինագիծը կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը կատարել միջազգային պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ին հորդորում է եկեղեցիների վերադարձի հարցը դարձնել քաղաքականության գերակայություններից մեկը», -ասել է Էնգելը: Թուրքիայում երկու հայկական եկեղեցի է վերանորոգվել՝ Վանի Աղթամարի Սբ Խաչն ու Սբ Կիրակոսի եկեղեցին Դիարբեքիրում: Մի քանի տարի է ինչ վերականգնողական աշխատանքներ են գնում Բագրատունիների հիմնած մայրաքաղաք Անիում: Մինչ 11915 թ. Օսմանյան կայսրությունում մոտ 2,5 հազար եկեղեցի է եղել, այժմ բալորն ավերված են: 2013 թ. ապրիլի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային վերադարձնել հայկական եկեղեցիներն ու գույքը: Հունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ընդունեց HR 4347 բանաձևը, որով կոչ է արվում Թուրքիային վերադարձնել քրիստոնյաներից գողացված հազարավոր սրբությունները, եկեղեցիներն ու անհապաղ բացել Հալկի հոգևոր ճեմարանը: Այն պահանջում է Պետքարտուղարությունից ամեն տարի հաշվետու լինել Կոնգրեսի առջև այն մասին, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է վերադարձնել առգրավված գույքն ու ունեցվածքը ոչ միայն բուն երկրում, այլ նաև Կիպրոսի գրավյալ հատվածում: HR 4347 բանաձևը հենվում է նախկինում ընդունված H.Res.306 բանաձևի վրա՝ քրիստոնեական տաճարների պարտադիր վերադարձի մասին: Այդ բանաձևը հիմք հանդիսացավ HR4347 բանաձևի համար, որը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային պարտավորությունները՝ վերադարձնել քրիստոնյաների գույքն ու հարգել քրիստոնյաների սեփական հավատքը դավանելու իրավունքը: 2014-ի սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հայտարարեց, որ, հավանաբար, արդեն հոկտեմբերին հայցով կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարն՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսությունը: «Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Թուրքիան հավանություն կտա մեր հայցին: Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի դատը շուտ տեղի ունենա…կարծում եմ, ժողովուրդը ողջունում է այս քայլը, երբ ես առաջին անգամ հրապարակեցի մեր մտադրությունները, բոլորը հավանություն տվեցին»,-ասել է կաթողիկոսը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի հայցը: Սիսի կաթողիկոսության վերադարձը պահանջելու հայոց Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,-ասել է նա: Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |