ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ հայ-ադրբեջանական սահման է այցելել![]() 7 հոկտեմբերի 2014 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխնախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային: Այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի և Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը: Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին: ԶԼՄ-երի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Նիկոլայ Բորդյուժայի այդ քայլը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով: Photo: Mil.am Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |