Ռուբեն Շուգարյանը եւ Պորտուգալիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման հարցը 8 հունիսի 2006 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվային: Տեղի ունեցած զրույցների ընթացքում ՀՀ դեսպանը եւ Պորտուգալիայի նախագահն անդրադարձել են Հայաստանին, տարածաշրջանին, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի ինտեգրմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների ներկա փուլին եւ ընթացքին: Ավելի վաղ Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցչի եւ Գյուլբենկյանի հիմնադրամի խորհրդի ղեկավար Էմիլիո Ռույ Վիլարիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |