Flex-ում ՌԴ քվոտան կբաժանվի Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի միջև![]() 9 հոկտեմբերի 2014 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Դպրոցականների փոխանակման Flex ծրագրից դուրս գալու Ռուսաստանի որոշման հետևանքով ավելացել են մյուս հետխորհրդային երկրների համար նախատեսված քվոտաները: Ըստ New York Times-ի, Ռուսաստանի համար նախատեսված թափուր տեղերը կտան Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 240 ռուսաստանցի դպրոցական: Տեղերի կեսը կհատկացնեն ուկրաինացի երեխաներին, մյուսները կբաժանեն մյուս երկրների միջև: Դպրոցականների փոխանակման Flex ծրագիրը կասեցվեց Ռուսաստանում, երբ մասնակիցներից մեկը որոշեց տուն չվերադառնալ: 2014-ի սեպտեմբերի ավարտին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտնեց, որ Մոսկվան իրազեկել է ծրագիրը կասեցնելու մասին: «Նա նշել է, որ երկու տասնամյակում ծրագրով շուրջ 8 հազար ռուսաստանցի երեխա է այցելել ԱՄՆ, նրանք ապրել են ամերիկյան ընտանիքներում, սովորել են դպրոցում, հնարավորություն են ունեցել առնչվելու ամերիկյան կյանքին մեկ ուսումնական տարվա ընթացքում»,-հայտարարել էր այն ժամանակ դեսպանը: Ըստ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների գծով լիազորված Պավել Աստախովի, ԱՄՆ-ում ծրագրի շրջանակում սովորող դպրոցականներից մեկի համար խնամակալություն էր ձևակերպվել և նա մնացել էր ամերիկացիների միասեռական ընտանիքում, չնայած որ երեխան մայր ունի Ռուսաստանում: Տղան ԱՄՆ դատարանից թույլտվություն էր ստացել չափահասության վաղաժամ գրանցման համար, ինչը զրկում է նրա ծնողներին երեխայի վերադարձը հայրենիք պահանջելու իրավունքից, հայտնել է ՌԻԱ Նովոստին: ՌԴ իշխանությունները խոստանում են, որ միջադեպը լուրջ քննության առարկա կդառնա: «Մենք բախվել ենք միանգամայն անսպասելի իրավիճակի հետ, երբ երկիրը փաստացի խոչընդոտում է երեխայի մեկնելուն հայրենիք: Այս հարցի վերաբերյալ շատ լուրջ հետաքննություն կանցկացվի»,-մասնավորապես հայտարարել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |