Բաքուն ձգձգում է ղարաբաղյան հարցի լուծումը ԱՀ իշխանությունների քաղաքական տկարության պատճառով 9 հունիսի 2006 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը բացատրվում է նրա իրշխանությունների քաղաքական անկարողությամբ: Նման կարծիք է հայտնել այսօր լրագրողներին Երեւանում Հայաստանի նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը: «Ադրբեջանի գործող իշխանությունների անկարողությունն այն միակ պատճառն է, որը կանգնած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին»,-նշել է նա: Բացի այդ, Ս.Ավագյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի բոլոր ռազմատենչ հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուժային մեթոդների կիրառման հնարավորության մասին բխում են հենց այդ անվստահությունից եւ իրենց խախտված հեղինակությունը բարձրացնելու իշխանությունների ցանկությունից: «Սակայն, ցանկանում եմ առանձնապես նշել, որ մեզ չեն վախեցնում Ադրբեջանի հայտարարություններն, որոնք մենք գնահատում ենք որպես քաղաքական շանտաժ»,-հայտարարել է Հայաստանի նախագահի խորհրդականը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |