Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են պակիստանցի աշակերտուհին և հնդիկ իրավապաշտպանը![]() 10 հոկտեմբերի 2014 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Օսլոյում հրապարակվել են 2014 թ. խաղաղության Նոբելյան մրցանակիդափնեկիրների անունները՝ նրանք են 17-ամյա պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայն ու 60-ամյա հնդիկ իրավապաշտպան Կայլաշ Սաթյարթին: Ինչպես հայտնում է Guardian-ը, մրցանակը շնորհվել է նրանց երեխաների ու դեռահասների հալածանքների դեմ և հանուն բոլոր երեխաների կրթության իրավունքի պայքարելու համար: 17-ամյա Մալալա Յուսուֆզայը մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է: Նա հայտնի դարձավ 2009-ին, երբ պատմեց իր կյանքի մասին թալիբների ռեժիմի օրոք Սվաթի հովտում և աղջիկների համար կրթության մասին BBC-ի իր բլոգում: 2012 թ. հոկտեմբերին Մալալայի դեմ մահափորձ իրականացվեց՝ «Թահրիկ ի Թալիբան Պակիստան» խմբավորման ահաբեկիչները կանգնեցրել էին ավտոբուսը, որով նա տուն էր վերադառնում դպրոցից, փաստել են նրա անձն ու կրակ բացել: Արդյունքում աղջիկը ծանր վիրավորվել էր, կոմայի մեջ ընկել և տեղափոխվել բուժման համար Մեծ Բրիտանիա: 2013 թվականին Լոնդոնում լույս տեսավ նրա կենսագրությունը: Թալիբանի գրոհայինները սպառնում են սպանել նրան «անհավատներին» օգնելու համար: Մալալան համարվում էր Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը նաև անցած տարի, սակայն մրցանակը շնորհվեց Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացմամբ զբաղվող Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Կայլաշ Սաթյարթին գլխավորում է «Բաչպան Բաչաո Անդոլան» կազմակերպությունը, որը 20 տարի շարունակ պայքարում է երեխաների իրավունքների համար: Կազմակերպությանը հաջողվել է կյանքի ստրկական պայմաններից ազատել շուրջ 80 հազար երեխաների ամբողջ աշխարհում: Բոլոր երեխաներին աջակցություն է ցուցաբերվել վերինտեգրման և կրթություն ստանալու գործում: Նոբելյան մրցանակի 2014 թ. հավակնորդների ցուցակում 278 թեկնածու կար, որից 47-ը՝ հասարակական ու միջազգային կազմակերպություններ: Տարբեր տարիներին խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել իրավապաշտպաններ Անդրեյ Սախարովը, Մարտին Լյուտեր Քինգը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գոռբաչովը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մայր Թերեզան, Պաղեստին առաջնորդ Յասիր Արաֆատը և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Amnesty International-ը, այլ մարդիկ ու կազմակերպություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |