Հունիսի 27-28 Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կլինի Վրաստանում 9 հունիսի 2006 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ աշխատանաքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վալերի Չեչելաշվիլու հանդիպումը:Գոհունակություն հայտնելով հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացմամբ, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները հաստատեցին ՀՀ ԱԳ նախարարի Թբիլիսի կատարելիք պաշտոնական այցի ժամկետները` հունիսի 27-28, ինչպես նաեւ անդրադարձան այցելության օրակարգին: Նշվեց տարբեր ոլորտներում եւ մակարդակներում շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես կարեւորվեց երկկողմ համագործակցության առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջիկային ուղղությունները: Վալերի Չեչիլաշվիլիին ընդունեց նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Անդրադարձ կատարվեց Սամցխե-Ջավախեթի երկրամասի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Վրաստանի փոխարտգործնախարարը ներկայացրեց վերջերս Կիեւում կայացած ՎՈՒԱՄ կազմակերպության համաժողովի մանրամասները, ինչպես նաեւ կազմակերպության առաջիկա ծրագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |