Հայաստանի կառավարության ու ԵԱՀԿ-ի միջեւ ստորագրվել է լրացուցիչ արձանագրության 9 հունիսի 2006 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ «ԵԱՀԿ եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության ստորագրության արարողությունը: Ստորագրված Լրացուցիչ արձանագրությունը իրավական հիմք է ստեղծում ՀՀ մարզերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերի իրականացման գրասենյանկներ հիմնելու համար, ինչպես նաեւ որոշում է նրանց գործառույթները եւ գործունեության առաջնահերթությունները: Արձանագրությունը ստորագրեցին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի տնօրեն դեսպան Վլադիմիր Պրյախինը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առաջին նման մասնաճյուղը կբացվի առաջիկայում Սյունիքում, որը կիրականացնի ծրագրեր տնտեսական եւ բնապահպանական բնագավառներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մալո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |