ԱՄՆ. ՌԴ դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կհանվեն, գլխավոր պայմանը հրադադարն է Ուկրաինայում![]() 11 հոկտեմբերի 2014 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման շուրջ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին, ինչը կախված կլինի հրադադարից Ուկրաինայում: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը: Բլինկենն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կհանվեն, միայն եթե հրադադարի մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Սակայն, ըստ նրա, իրավիճակն Ուկրաինայում կարող է ազդել նաև պատժամիջոցների խստացման առումով: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, քանի որ վերջինս, իրենց տվյալներով, աջակցում է զենքով ու զորքով Ուկրաինայի արևելքում կռվող աշխարհազորին: Անցած ամիս ՌԴ, Ուկրաինայի և աշխարհազոի ներկայացուցիչները Մինսկում պայմանավորվեցին հրադադարի մասին: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,3 տոկոս աճ: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից և Կիևում «Մայդանի», Յանուկովիչի պաշտոնանկության և Ռուսաստանին Ղրիմի միանալու հետևանքներից մեկն է: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում են ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով և ուժով ապստամբությունը ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում, որոնք շարունակվում են արդեն մի քանի ամիս, կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի մի մասի հանդեպ, զոհվեց մոտ 3,5 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Գերության մեջ են հարյուրավոր ուկրաինացի զինվորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |