Սիրիայում կրկին ադրբեջանցի ահաբեկիչներ են սպանվել, իսկ Բաքվում ցուցարարները պարզել ԻՊ դրոշը![]() 13 հոկտեմբերի 2014 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Սիրիայում 2 ադրբեջանցի է սպանվել, որոնք կռվում էին «Իսլամական պետության» շարքերում: Ինչպես հայտնում է Minval.az-ը, ասվում է, որ նրանցից մեկը՝ Սեյմուր Թոփչուբաշևը, ղեկավարել է ահաբեկիչների հրետանին և հայտնի էր որպես Աբու Աբդուռաուֆ Ալ Ազերի: Իսկ մյուսը Սումգայիթի բնակիչ Աբու Սուրեյն է: Նրանց մահվան ճշգրիտ վայրը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ ահաբեկիչներին ոչնչացրել են քրդաբնակ Կոբանիում, որը գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանին, որի համար հիմա մարտեր են ընթանում քրդերի ու ԻՊ միջև: ԻՊ հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև Բաքվում՝ ընդդիմության հանրահավաքում: Ըստ 1news.az-իմ, ցուցարարները բարձրացրել են ԻՊ դրոշներն ու ծածանել: Դրոշները բարձրացրած անձիք ձերբակալվել են, փաստի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Ավելի վաղ Ադրբեջանում մի քանի անգամ զանգվածային ձերբակալություններ են եղել օտարերկրյա պետություններում ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Վերջին անգամ սեպտեմբերի 23-ին ձերբակալվեց 26 մարդ, որոնք հասցրել էին կռվել Սիրիայի, Իրաքի ու Պակիստանի տարածքում: 2014-ի հունիսին Թուրքիայում ձերբակալվեցին և արտահանձնվեցին Ադրբեջանին Սիրիայում կռված 5 քաղաքացիներ: Ադրբեջանցիները Սիրիայում իսլամիստական ծայրահեղական խմբավորումների անդամներ են և կռվում են հիմնականում ԻՊ կամ «Ան Նուսրա» խմբավորումների կազմում: Համարվում է, որ մարտական գործողությունների փորձ ունեցող և Ադրբեջան վերադարձող իսլամիստները կարող են սպառնալիք հանդիսանալ նաև իշխող ռեժիմին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |