«Խաղաղություն, աշխատանք, բանկ». Մանկական նկարչության մրցույթ քաղաքի տոնի առթիվ14 հոկտեմբերի 2014 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Քաղաքի տոնի առթիվ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում կայացել է «Խաղաղություն, աշխատանք, բանկ» ընդհանուր խորագրով մանկական նկարչության մրցույթ: Մրցույթն անցկացվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնվել էր ՀՀ ԿԲ և Բանկերի միության կողմից: Մրցույթում մասնակցել են բանկի աշխատակիցների 2-ից 14 տարեկան 30-ից ավելի երեխա: «Մրցույթից առաջ հարցրեցի երեխաներին, թե ինչ է իրենց համար աշխատանքն ու խաղաղությունը: Նրանք պատասխանեցին` երբ չկա պատերազմ` դա խաղաղություն է, իսկ աշխատանքը` դա մեր ծնողների աշխատանքն է բանկում», - ասել է մրցույթի կազմակերպիչ` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան. «Ամենակարևորը` երեխաները գիտակցում են, որ աշխատանքը չի կարող լինել առանց խաղաղության, և երեխաների գրեթե բոլոր նկարներին պատկերված էին խաղաղության խորհրդանիշեր՝ աղավնի, արեգակ, ծիածան, երկինք, Հայաստանի դրոշն ու այն շենքը, որտեղ աշխատում են մայրիկն ու հայրիկը»: Ավագ խմբում առաջին տեղը կիսել են «Մարտունի» մասնաճյուղից տասներեքամյա Տիգրան Ղազարյանն և Երևան քաղաքից տասնմեկամյա Արսեն Պետրոսյանը: Նրանց հաջողվել էր գեղարվեստորեն ներկայացնել սեփական գաղափարը: «Մենք անպայման կպահպանենք այդ նկարները բանկի արդեն 17-ամյա պատմության համար, հնարավոր է նաև հրատարակենք գունագեղ օրացույցներ և դպրոցական օրագրեր մեր հրաշալի ու տաղանդավոր երեխաների վառ նկարներով»,- ամփոփել է Մարկովան: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը: Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |