ԵՏՄ-ում կարող է ֆինանսական կանոնակարգման միասնական մարմին ստեղծվել

ԵՏՄ-ում կարող է ֆինանսական կանոնակարգման միասնական մարմին ստեղծվել

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության երկրները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, կարող են միասնական ֆինանսական կանոնակարգող մարմին ստեղծել:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», կանոնակարգող մարմնի ստեղծումը ենթադրվում է միության ստեղծման մասին պայմանագրով: Վերոնշյալ երկրներում նաև անդրազգային բանկային արտոնագրեր պետք է ներմուծվեն, ինչպես Եվրամիությունում: Նման առաջարկով ԿԲ-ին է դիմել Տարածաշրջանային բանկերի ասոցիացիան:

Առաջարկը ենթադրում է, որ մի երկրում արտոնագրված բանկը, հնարավորություն կստանա գործունեության բոլոր տեսակներն իրականացնել ԵՏՄ մասնակից բոլոր մյուս երկրներում, առանց դիմելու լրացուցիչ թույլտվության համար: Վարկային կազմակերպություններին վերահսկելու պարտավորությունը կարող է դրվել բանկի «տնային» երկրի հսկիչ մարմինների վրա:

«Եթե մենք ձևավորում ենք միասնական տնտեսական տարածք, արտոնագրերն էլ միասնական պետք է լինեն, աշխատանքի կանոններն էլ, հսկողությունն էլ»,-վստահ է Տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի նախագահ Անատոլի Ակսակովը:

Ֆինանսական կանոնակարգման գաղափարը ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի հիմքում է՝ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի պայմանավորվածությամբ, այն տեղակայվելու է Ալմա Աթայում և կստեղծվի մինչև 2025 թվականը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրվեց 2014-ին մայիսի 29-ին Աստանայում, դառնալով ՄՄ զարգացման նոր փուլը: Այն ժամանակ ԵՏՄ-ին պետք է միանար Հայաստանը, որը 2013-ի սեպտեմբերին հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից հօգուտ ՄՄ հետ հարաբերությունների ամրապնդման: Սակայն ՀՀ հետ պայմանագրի կնքումը խափանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսային հսկողության հարցի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման պատճառով:

ԵՏՄ-ն ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն, կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---