ԱՄՆ-ն 790 հազար դոլար կտրամադրի Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների ուսուցման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բույջետային օրինագիծ է ընդունել 2007 թվականին ԱՄՆ-ի վարչակազմի արտերկրյա գործողությունների համար հատկացումների մասին: Ներկայացուցիչների պալատի հաստատած օրինագծում միջազգային ռազմական ուսուցման եւ նախապատրաստման (IMET) ծրագրի համար հատկացումների շրջանակներում 790 հազար դոլար կտրամադրի Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների ուսուցման եւ նախապատրաստման համար: Օրինագծին հավանություն են տվել 373 կոնգրեսականներ, 34-ը` դեմ են արտահայտվել: Նույնպիսի գումար է տրամադրվել Ադրբեջանին եւ Ռուսաստանին, իսկ Ուկրաինային` 1, 725 մլն դոլար:



«IMET ծրագիրն անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցման ընդհանուր ծրագրի մասն է, որի միջոցով ԱՄՆ կառավարությունը ուսուցում է տրամադրում հիմնականում ռազմական ունկընդիրներին դաշնային եւ բարեկամական պետություններից»,-նշվում է տեղեկանքում:



IMET ծրագրի համար բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալը 2007 թվականին հաստատվել է 88 մլն դոլարի չափով Ներկայացուցիչների պալատի կողմից, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---