Վարդան Օսկանյանը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան խորհուրդ-Հայաստան նիստին12 հունիսի 2006 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Փարիզ, ուր նախատեսված է նախարարի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հունիսի 14-ին նախարար Օսկանյանը մեկնելու է Բրյուսել` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու Հյուսիս-ատլանտյան խորհրդի եւ Հայաստանի (26+1 ձեւաչափ) հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան - ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը: Հունիսի 19-ին նախատեսվում է Վարդան Օսկանյանի պաշտոնական այցը Կիեւ, ուր նախատեսվում են հանդիպումներ Ուկրաինայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Հունիսի 20-21-ը Վարդան Օսկանյանը գտնվելու է Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բացման նիստին մասնակցելու նպատակով: Հունիսի 27-28-ը նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Վրաստան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |