Վախճանվել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Բասենցի Ազոյանը

PanARMENIAN.Net - Այսօր, կյանքի 59-րդ տարում մեզանից վաղաժամ հեռացավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Բասենցի Բաղդասարի Ազոյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամոլ քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Բասենցի Ազոյանը 1974-1995թթ. ծառայել է ազգային անվտանգության համակարգում` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ: 1980-82թթ. գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, 1983-86թթ.` Աֆղանստան: 1995 թ.-ից Բասենցի Ազոյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2002-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:



Բասենցի Ազոյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի, ինչպես նաեւ ԽՍՀՄ մեդալներով եւ շքանշաններով:



Գեներալ Բ.Ազոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 18:00-ին, Երզնկյան 4, բն. 27 հասցեում, վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հունիսի 14-ին, ժամը 12:00-14:00-ը, Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին` «Եռաբլուր» պանթեոնում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---