Սուխումի հայ համայնքի ղեկավարն Աբխազիայի նոր կառավարության փոխվարչապետն է

Սուխումի հայ համայնքի ղեկավարն Աբխազիայի նոր կառավարության փոխվարչապետն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Ռաուլ Հաջիմբան՝ հավաքելով ընտրողների ձայների 50,6 տոկոսը:

Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը: Նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել:

Ըստ ՏԱՍՍ-ի, նոր կառավարությունում երեք փոխվարչապետ կլինի: Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան, Գոսկոմսպորտի նախկին փոխղեկավարը, որը 2011-ին առաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնում: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ: Նա նաև կգլխավորի աշխատանքի ու սոցապ նախարարությունը:

Երրորդ փոխվարչապետը Վիկտոր Խիլչևսկին է, որը նաև էներգետիկայի, տրանսպորտի ու կապի նախարարն է: Նախկինում նման նախարարություն կառավարությունում գոյություն չուներ:

Նախկին կառավարությունը հրաժարական տվեց սեպտեմբերի 26-ից անմիջապես հետո:

Արտահերթ ընտրություններին նախորդեցին 2013-ի ժողովրդական հուզումները՝ հանգեցնելով նախագահ Ալեքսանդր Անկվաբի և վարչապետ Լեոնիդ Լակերբայի վաղաժամ պաշտոնանկությանը:

Սուրեն Կերսելյանը համայնքի ղեկավար ընտրվեց 2010-ին: Հայերն Աբխազիայի քանակով երկրորդ համայնքն են՝ ըստ պաշտոնական տվյալների հայերի թիվը հասնում է 40 հազարի, ոչ պաշտոնական տվյալնելով՝ 50 հազարի, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---