Անին պետք է վերակառուցել և բացել հայերի համար. 2015-ին ընդառաջ` խորհուրդներ Թուրքիայի կառավարությանը![]() 20 հոկտեմբերի 2014 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Star թերթում հրապարակված հոդվածում լրագրող Ռեջեփ Գյուվելիօղլուն թուրքական կառավարությանը խորհուրդ է տալիս 2015-ին ընդառաջ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանից Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայերին և վերակառուցել Անին: Նա գրում է, որ հաջորդ տարի օրակարգում շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության հարցը: «Առանց ցեղասպանությունը ճանաչելու հնարավոր է որոշ քայլեր անել, որոնք, եթե շարունակական լինեն, Թուրքիայի մասին լավ տպավորություն կստեղծեն: Դա երկու ուղղությամբ կարելի է անել. առաջինն այն է, որ Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա եկած հայերի համար հնարավորություններ ստեղծվեն: Մեր հայ քաղաքացիների հարցից առհասարակ խոսելն ավելորդ է: Ինչպես որ ես եմ, ինչպես որ մեր նախագահն է, նույն կերպ էլ նրանք են այս հայրենիքի քաղաքացիները»,- նշել է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը: Նրա երկրորդ խորհուրդը փոքր-ինչ տարբեր է. «Անին հայերի համար հավատքի կենտրոն է: Անին մեզ համար էլ է կարևոր: Տարիներ շարունակ ավերված Անին Հայաստանի սահմանին է: Ինչպես որ Թուրքիան արեց Աղթամարի դեպքում, Անին էլ կարճ ժամանակահատվածում և միջազգային խորհրդատուների ու օտարերկրացի վերակառուցող ընկերությունների մասնակցությամբ պետք է վերակառուցվի»: Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: «Անիի շինությունների վերակենդանացումից հետո այս քաղաքը պետք է բաց լինի հայերի համար, և այնտեղ մտնելու և իրենց հոգևոր արժեքները տեսնելու համար նրանցից մուտքի արտոնագիր կամ անձնագիր չպետք է պահանջվի»,- խորհուրդ է տալիս Ռեջեփ Գյուվելիօղլուն: Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն: Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |