ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից նոր համանախագահի անունը հայտնի կդառնա երկու-երեք շաբաթից14 հունիսի 2006 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Սթիվեն Մաննը կշարունակի կատարել իր պարտականությունները որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Ջոնաթան Հենիկը: Ըստ դիվանագետի, 2-3 շաբաթվա ընթացքում Սթիվեն Մաննը նոր նշանակում կստանա, եւ միայն դրանից հետո նա կազատվի համանախագահի իր զբաղեցրած պաշտոնից: Ջ.Հենիկը ասել է, թե 2-3 շաբաթից կհրապարակվի այն դիվանագետի անունը, որը կփոխարինի Ս.Մաննին ԵԱՀԿ Մինսկի խմբում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նշենք, որ Ս.Մաննը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Հարավ եւ Միջին Ասիայի երկրների գծով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |