ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ նշանակվել է Մեթյու Բրայզան15 հունիսի 2006 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ամերիկյան կողմը մեզ տեղեկացրել է, որ Սթիվեն Մաննին փոխարինելու է Մեթյու Բրայզան, եւ Վիեննայում հաստատվելուց հետո նա ամբողջությամբ կներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա, հավանաբար, այցելություն կկատարի տարածաշրջան` ծանոթանալու հիմնական դերակատարների հետ», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |