Գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակ. Հայաստանը 103-րդ տեղում է![]() 28 հոկտեմբերի 2014 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը 142 երկրի թվում զբաղեցնում է 103-րդ տեղը: Միևնույն ժամանակ Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ,Թուրքիան` 125-րդ, Իրանը` 137-րդ:ԱՄՆ-ը ցանկում 20-րդ տեղում է, Ռուսաստանը` 75-րդ: Կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշով Հայաստանը 82-րդն է, կրթական մակարդակով՝ 31-րդը, առողջական պայմաններով՝ 142-րդը, իսկ քաղաքական ներգրավվածության առումով՝ 123-րդը: Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը ցույց է տալիս գենդերային անհավասարության մասշտաբներն ու ժամանակի ընթացքում դրա առաջընթացի տեմպերը: Թեև ոչ մի չափորոշիչ չի կարող ամբողջովին բնութագրել իրավիճակը, տվյալ զեկույցում ներկայացված ինդեքսը ձգտում է չափել գենդերային խտրականության կարևոր ասպեկտներից մեկը` տղամարդկանց և կանանց իրավունքներ իրացման աստիճանների հարաբերակցությունը չորս հիմնական ոլորտներում` առողջապահական, կրթական, տնտեսական և քաղաքական: Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից գենդերային հավասարության մակարդակով. առաջատար դիրքը զբաղեցնում է Իսլանդիան: Գենդերային հավասարության ամենամյա ինդեքսը կազմող Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ զգալի բարելավվել են ցուցանիշները Ֆիլիպիններում և Ռուանդայում. երկու երկրներն էլ մտել են վարկանշային ցանկի երկրների առաջին տասնյակ: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, ռուանդացի կանայք ստացել են առողջապահությանը և կրթությանը մեծ հասանելիություն, ինչպես նաև սկսել են զբաղեցնել նախարարական պաշտոններ: Գենդերային անհավասարության բարձր մակարդակը շարունակում է պահպանվել Չադում, Պակիստանում և Եմենում, որտեղ իրավիճակը չի փոխվել անցած տարվանից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |