Մինչեւ սեպտեմբերի վերջը Մերձդնեստրում կկայանա անկախության հանրաքվե15 հունիսի 2006 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Մերձդնեստրում անկախության հանրաքվեն կկայանա մինչեւ սեպտեմբերի վերջը: Այդ մասին հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովը: Սմիրնովի խոսքերով, նա արդեն խորհրդատվություններ է ունեցել Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Եվգենի Շեվչուկի հետ: «Հանրաքվեն պետք է ժողովրդի հետ խորհրդակցելու համար»,- նշել է նա: «Մենք կարող ենք առաջարկել ոչ թե մեկ այլ երկու հարց: Գուցե կլինեն հարցեր ԱՊՀ-ի վերաբերայլ, զարգացման վերաբերյալ. ու՞մ հետ, Ռուսաստանի, թե` ոչ»,- հայտնել է հանրապետության ղեկավարը:Նախագահը նաեւ հայտնել է, որ կհայտարարի հանրաքվեի մասին Գերագույն Խորհուրդ, իսկ նախաձեռնողի դերում, ըստ սահմանադրության, հանդես կգա նա` որպես նախագահ: «Աշխարհը ձգտում է կարգ ու կանոնի եւ հանգստության, այդ պատճառով, որպեսզի ամբողջությամբ համոզված լինենք եւ խորհրուրդ ստանանք ժողովրդից, կանցկացնենք հանրաքվե»,- ընդգծել է Սմիրնովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |