Վալդաս Ադամկուս. Ամբողջ միջազգային հանրության համար շատ կարեւոր է Հարավային Կովկասի անվտանգությունը15 հունիսի 2006 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի, Վիլնյուսում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը շեշտել է, որ Լիտվայի ու ողջ միջազգային հանրության համար շատ կարեւոր է Անդրկովկասի անվտանգությունը: Լիտվայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Վ. Ադամկուսը հույս է հայտնել, որ այս տարին նոր հնարավորություններ կընձեռի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար: Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ միջազգային հանրությունն այդ հարցին պատշաճ ուշադրություն կդարձնի:Լիտվա կատարած երկօրյա այցի շրջանակներում Ս. Սարգսյանը կհանդիպի Լիտվայի պաշտպանության նախարարի պաշտոնում ժամանակավորապես գտնվող Գյադիմինոս Կիրկիլասի հետ, ինչպես նաեւ կայցելի լիտվական սեյմը, որտեղ կհանդիպի Ազգային անվտանգության ու պաշտպանության ազգային կոմիտեի անդամների հետ, հայտնում է BNS-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |