Գործարար էթիկան՝ կառավարման գործիք. Ռալֆ Յիրիկյանը դասախոսել է Առաջնորդության դպրոցում31 հոկտեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հոկտեմբերի 30-ին բիզնես-առաջնորդության կարևորագույն սկզբունքները ներկայացրել է Առաջնորդության դպրոցի լսարանին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում կազմակերպվող այսօրինակ հանդիպումները կարևոր են` երիտասարդներին կառավարման պատրաստ ձևաչափ ներկայացնելու առումով: «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել գործարար էթիկայով: Մեր առաջընթացը պայմանավորված է այն որպես կառավարման գործիք կիրառելու մոտեցմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ձևավորված արժեհամակարգի հիմքում կառավարման քաղաքակիրթ մշակույթն է: Այն ենթադրում է ճկուն ռազմավարություն, աշխատանքային առողջ միջավայրի ապահովում, գործատու-աշխատակից օղակում հարգանքի ու վստահության ձևավորում, աշխատակցի դերի գնահատում, նրա իրավունքների պաշտպանություն և առաջընթացի ձգտում: Մոտեցման այս ձևաչափը երազանքից նպատակի հասնելու միջոց է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընկերությունից հայտնում են, որ բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև բիզնես կառավարման միջոցով հարգանք վաստակելու և բարձր վարկանիշի ձևավորելու կարևորությունը: Հանդիման ինտերակտիվ ձևաչափը լսարանին թույլ է տվել ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ: Դասախոսությանը հնարավորություն էին ստացել առցանց հետևել նաև մի խումբ ուսանողներ Արցախից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցի շնորհիվ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |