Հունիսի 19-ին Հայաստան կժամանի Չեխիայի Սենատի պատվիրակությունը16 հունիսի 2006 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-21-ը Հայաստանում կլինեն Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հունիսի 19-ին պատվիրակությանը կընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:Հունիսի 20-ին Չեխիայի պատվիրակության անդամներին կընդունի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |