Պայմանագիր է ստորագրվել ԲԹՋ նավթամուղով ղազախական նավթի փոխադրման վերաբերյալ17 հունիսի 2006 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Պայմանագիր է ստորագրվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի Հիմնական արտահանության նավթամուղով (ՀԱՆ) ղազախական նավթի փոխադրման վերաբերյալ: Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո կայացած կարճատեւ բրիֆինգի ժամանակ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նշեց, որ դժվարանում է այս փաստաթղթի կարեւորությունը գնահատել: «Ղազախստանն ու Ադրբեջանը, գտնվելով Կասպից ծովի ափին, Կենտրոնական Ասիայի հետ կապող առեւտրական ճանապարհի հիմնական հանգույցներն են հանդիսանում: Բացի այդ, կնքելով այս պայմանագիրը, Չինաստանով ու Ռուսաստանով անցնող ուղիներից բացի, մենք երրորդը ստացանք մեր նավթի արտահանման համար: Սպասվում է ղազախական նավթի արտադրության ծավալների ընդլայնում մինչեւ 2015 թվականը, այդ պատճառով ԲԹՋ ՀԱՆ-ը մեզ համար մեծ կարեւորություն է ներկայացնում»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը:Նշենք, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ կնքված պայմանագիրը ենթադրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով 25 միլիոն տոննա ղազախական նավթի արտահանում: Առաջին փուլում այդ նավթամուղով 7,5 միլիոն տոննա է տեղափոխվելու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |