Ուկրաինան առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել իր տարածքում

PanARMENIAN.Net - Ուկրաինան առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել իր տարածքում` ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Բորիս Տարասյուկը: Նա ընդգծեց նաեւ, որ ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2005 թվականին կազմել է 118 մլն դոլար, ինչը 40 տոկոսով ավել է 2004 թվականի նույնատիպ ցուցանիշի համեմատությամբ: «Մեր առեւտրային հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ եւ արդեն ընթացիկ տարում մենք ունենք ապրանքաշրջանառության աճ մեկ երրորդով, 2005 թվականի համեմատությամբ»,-ասել է Բ.Տարասյուկը:
 Ուշագրավ
---