Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքից անհետացել է Ցեղասպանությունը ժխտող 8 հատորանոց աշխատությունը![]() 5 նոյեմբերի 2014 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքի «Հատվածներ պատմությունից» բաժնի «Հայերի գործողությունները 1914-1918 թթ. արխիվային փաստաթղթերով» ենթաբաժինը հանվել է: Այս մասի հայտնում է թուրքական Cumhuriyet լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը: 8 հատորանոց ժողովածուն, որն, ըստ կայքի, գլխավոր շտաբի Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կողմից պատրաստվել է որպես պատասխան հայկական «պնդումներին», թուրքերեն և անգլերեն լեզուներով, PDF ֆորմատով զետեղված էր ԳՇ-ի պաշտոնական կայքում: Աշխատանքը պատրաստվել է 2006-2008 թվականների ընթացքում, որի համար իբրև թե օգտագործվել է օսմանյան և ռուսական 1047 արխիվային փաստաթուղթ: Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ժողովածուն հասանելի է միայն վերոնշյալ Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կայքում: Cumhuriyet-ն անդրադարձել է նաև Հայաստանի և սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ իրականացվելիք լայնամասշտաբ միջոցառումներին՝ այդ համատեքստում տարօրինակ քայլ որակելով ԳՇ-ի կայքից հայկական թեմայով բաժնի անհետանալը: Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP), 2015-ի ապրիլին Ստամբուլում ծրագրել է անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք: Այս մասին հայտնել է Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը, որըկոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին, լսել, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցելու ապրիլյան համաժողովին: Մուստաֆա Բալբայն իր տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40.000-ից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60.000 գրքով: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |