ՀՀ ԱԳՆ-ն հերքում է. Ազնավուրը թուրքական մրցանակ չի ստացել, թուրքական թերթին հարցազրույց չի տվել![]() 5 նոյեմբերի 2014 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակի հանձնումը: Ինչպես հայտնել էր թուրքական Posta-ն, Շառլ Ազնավուրը Թուրքիայի Իզմիթ բնակավայրում տեղի ունեցող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրների թվում է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին այս տարի պարգևատրելու են Ստամբուլում: Թեև բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ի երեկոյան, Փարիզում Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլն Ազնավուրի մրցանակն արդեն նրան է հանձնել: «Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,- այս առթիվ ասել է Ազնավուրը, ըստ հրապարակման: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել: Նույն Posta-ում հրապարակված հարցազրույցում, որն իբր Ազնավուրը տվել էր թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին, շանսոնյեն ներկայացվում է որպես մի շարք թուրքամետ հայտարարությունների հեղինակ: Ըստ հրապարակման, նա ասել է, որ չնայած ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում, չի շարժվում Երևանի հրահանգներով: «Ես անկախ դեսպան եմ» ասել է նա: Ըստ հրապարակման, Ազնավուրը նաև ընդունել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքըլնի համերգով Թուրքիայում հանդես գալու առաջարկը: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով: Ընթերցեք նաև. Շառլ Ազնավուրը` թուրքական «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության դափնեկիր ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |