Շվեդիայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես կկազմակերպվի![]() 11 նոյեմբերի 2014 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող հիշատակության միջոցառումների շրջանակում կազմակերպել նաև միջոցառումներ` նվիրված ասորիների ցեղասպանությանը: Շվեդիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էվա Օհլսոնի և ասորի պատգամավոր Ռոբերտ Հաննահի ներկայացրած առաջարկությունն ապրիլքսանչորսյան միջոցառումներից բացի նախատեսում է 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպում: Թուրքական Democrat haber-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ առաջարկության մեջ նշվում է` 1915-ին սկսված և ավելի քան 1 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների, քաղդեացիների ու Պոնտոսի հույների կյանք խլած ցեղասպանությունը (ասորերեն՝ Սեյֆո) շարունակվել է մինչև 1923 թվականը: Ասորի պատգամավորը, իր ելույթում նշելով, որ այսօր Շվեդիայում բնակվող 150.000 ասորիները 1915-ի իրադարձությունների հետևանքով Օսմանյան կայսրությունից գաղթածների սերունդներն են, ասել է, թե Շվեդիայի ներկայիս ամենամեծ ազգային փոխրամասնությունը հենց Սեյֆոի հետևանքն է: Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Փաստաթուղթը պատրաստել էր 15 կուսակցության պատգամավոր: Օրինագիծը, բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանություները: Դրա ընդունումը կանխելու նպատակով պաշտոնական Անկարան ակտիվ քարոզչություն էր իրականացնում` գործի դնելով նաև տեղի ամբողջ համայնքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |