ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կքննարկի տարածաշրջանային հակամարտությունները20 հունիսի 2006 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ մոսկովյան բանակցությունների ժամանակ կարող են շոշափվել տարածաշրջանային թեմաներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Մենք ելնում ենք նրանից, որ ԵԱՀԿ տարածքում հակմարտությունների կարգավորման բանալի է հանդիսանում հետեւումը արդեն հաստատված համաձայնություններին եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդումը»,- նշել է նա: Միխայիլ Կամինինը նաեւ ավելացրել է, որ ԵԱՀԿ պաշտպանում է հակամարտող կողմերի որոնումները երկկողմանի շահավետ հանգուցալուծման հարցում եւ եղած բանակցային եւ խաղաղապահ ձեւաչափերի ողջ ներուժի կիրառումը հակամարտությունների կարգավորման համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ հունիսի 21-22-ը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մ. Պերեն դե Բրիշամբոն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |