ՀՀ ՊՆ ղեկավարը մեկնել է Մինսկ` ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մինսկ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Բելառուսի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կմեկնի Մինսկ ՀԱՊԿ մասնակից երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթնաժողովի ընդլայնված նիստի օրակարգը բավականին հագեցած է լինելու, մասնավորապես, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը ՀԱՊԿ երկրներում, միջազգային համագործակցության խորացումը կազմակերպության շրջանակներում:
 Ուշագրավ
---