Ա.Ղուկասյան. Ապագան` ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններինն է

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանը ջանքեր է գործադրում հետ շրջելու համար պատմությունը, զրկելու համար ղարաբաղցիներին ազատությունից եւ անկախությունից, որը նրանք նվաճել են անդառնալի կորուստենրի գնով: Դա անհեռանկարային ճանապարհ է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` Ստեփանակերտում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` անցյալը, ներկան, ապագան» խորագրով միջազգային խորհրդաժողովի բացմանը: «Համոզված եմ, ապագան` ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններինն է, որոնք ուղղված կլինեն խնդրի փոխշահավետ լուծման եւ երկու պետությունների միջեւ համագործակցության հաստատման ուղիների որոնմանը: Ցանկանում եմ հավատալ, որ այս խորհրդաժողովը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրողությունների առավել խորը իմաստավորմանը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի պատմությանն ու մշակույթին, նրա հոգեւոր ժառանգությանը, ինչպես նաեւ ԼՂՀ գործունեության քաղաքական-իրավական ասպեկտներին, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին: Ցանկանում են խորհրդաժողովին հաջող եւ բեղմնավոր աշխատանք»,-հավելել է Արկադի Ղուկասյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---