Ն.Բորդյուժա. ՆԱՏՕ-ն չի ցանկանում համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրների հետ21 հունիսի 2006 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները մտահոգված են ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծմամբ Բելառուսի եւ Ռուսաստանի շուրջ: Ընդ որում, Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ այժմ չի պատասխանել ՀԱՊԿ առաջարկին համագործակցության մասին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մեկ եւ կես տարի առաջ մենք առաջարկեցինք համագործակցել դաշինքին: Հստակ պատասխան մենք դեռեւս չենք ստացել: Մենք հասկանում ենք, որ սա «տեխնիկական թերացում չէ: Դա մեզ չի ճնշում»,-հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: «ՆԱՏՕ-ի այդ դիրքորոշման ետեւում միայն քաղաքական պատճառներ են»,-համոզված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ըստ Բորդյուժայի, նոր անդամները ՆԱՏՕ-ին կանդամակցեն կոնկրետ ռազմական խնդիրներ կատարելու համար: «Մեզ մտահոգում է, որ երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն «ամբոխով»` առանց անհրաժեշտ ռազմական արարողակարգի»,-ասել է Ն.Բորդյուժան: Ինչպես նշել է նա, հայտարարությունը դաշինքին Ուկրաինայի եւ Ռումինիայի մոտալուտ անդամակցության մասին ոչ այլ ինչ է, «քան քաղաքական որոշում կոնկրետ ռազմական խնդիրների կատարման համար», հաղորդում է Ինտերֆաքսը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Վեց պետությունների ռազմաքաղաքական դաշինքը ամրագրված է Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ գերագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է, որին անդամակցում են այս կազմակերպության անդամ պետությունների նախագահները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |