Բաքվի առաջարկները Ղարաբաղի շուրջ բանակցություններում չեն համապատասխանում այսօրվա իրողություններին22 հունիսի 2006 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Առաջարկել ինքնավարություն մի ժողովրդի, որը սեփական պատմական հողերի վրա երկու տասնամյակից ավել ինքնուրույն կառավարում է իր կյանքը` նվազագույնը ինքնախաբեություն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջին նիստի բացմանը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի մասին նախարարը ընդգծեց, որ եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ - մեկ քայլ հետ» մոտեցումը բանակցություններում պարզապես անհանգստացնող էր, ապա նրանց ինքնավարության հուսալքված վերջին առաջարկները նահանջի կոնկրետ օրինակներ են բանակցությունների էությունից եւ ոգուց եւ ակնհայտորեն չեն համապատասխանում այն միտումներին, որոնք այսօր առկա են միջազգային ասպարեզում: «Մենք հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան այն ճանապարհով, որ երկարատեւ խաղաղության իրական հույս կտան բոլոր մասնակից կողմերին». - ասել է Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |