Հայ որբերի գորգի ցուցադրումը բարկացրել է թուրքերին. Աշխարհը նախապատրաստվում է 2015-ի հզոր արշավին![]() 20 նոյեմբերի 2014 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների գործած գորգի ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում բողոքի ու դժգոհության տեղիք է տվել թուրքական տարբեր շրջանակներում: Գորգը հյուսել են ԱՄՆ-ի օգնությամբ հիմնված որբանոցի հայ սաները և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության` նվիրել նախագահ Քելվին Քուլիջին: Սպիտակ տան այցելությունների սրահում երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ցուցադրության է դրվել Գազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես Հայ որբերի գորգ: Երկար սպասված ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: Այն բացվել է Կոնգրեսի մամուլի ասուլիսով, որն անցկացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն:Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»: Ցուցադրությանն անդրադարձել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էրոլ Քյուրքչուօղլուն` վրդովմունք հայտնելով գորգի ցուցադրման կապակցությամբ: Նրա համոզմամբ` այդ և նման այլ քայլերով հայկական աշխարհը պարզապես նախապատրաստվում է 2015-ի հակաթուրքական հզոր արշավին: Քյուրքչուօղլուն, շարունակելով Անկարայի ավանդական ժխտողականությունը, պնդել է, որ որբ էին ոչ թե հայ երեխաները, այլ` թուրք մուսուլմանները: Հայ որբերի գորգի ցուցադրությունը նա համարում է պատրվակ թուրքերի դեմ ոխ ու ատելություն սերմանելու համար, գրում է Ermenihaber: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այցելել է գորգի ցուցադրությանը նախքան ասուլիսը և հետևյալ հայտարարությունն արել.«Հայ որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը Սպիտակ տանը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր վերապրածների, այդ թվում՝ հայ որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի գործը: Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն զրկում է նաև այցելուներին՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալու և ապագայում նմանատիպ վայրագությունները կանխելու հնարավորությունից»: Հայ որբերի գորգը՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4.000.000 ձեռագործ հանգույց ունի, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից արգելված ցուցադրությանը, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի Հայ որբերի գորգի ցուցադրությունը: 2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել Հայ որբերի գորգը՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |