ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը դատապարտել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը եւ ցավակցություն հայտնել նրա ընտանիքին, ընկերներին եւ գործընկերներին:



«Լրատվության առաջավոր գործչի սպանությունը հանցագործություն է ոչ միայն մարդու նկատմամբ, այլ նաեւ հարված լրատվության ազատությանը: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն երկրի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու մեծ դեր ունեն, հատկապես գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման գործում: Կցանկանայինք հատուկ շեշտել Տիգրան Նաղդալյանի ջանքերը` նորացնելու Հայաստանում հանրային հեռուստատեսությունը եւ ստեղծելու եվրոպական չափանիշներին համահունչ անկախ հանրային կառույց: Կոչ եմ անում նրա գործընկերներին շարունակել նրա գործը նույն ոգեշունչ հավատով»,- ասել է գլխավոր քարտուղարը:



«Հայաստանում ժողովրդավարության գործընթացը խոչընդոտող այս սարսափելի եւ անիմաստ քայլը չպետք է թույլատրվի: Ես կոչ եմ անում Հայաստանի բանիմաց իշխանություններին սկսելու մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննություն, որպեսզի պատժվեն մեղավորները»,- նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:
 Ուշագրավ
---