Արմատական փոփոխություններ ԱՄՆ միգրացիոն համակարգում. 5 մլն ներգաղթյալ օրինական կարգավիճակ կստանա![]() 21 նոյեմբերի 2014 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրինական կարգավիճակ կհատկացնի մոտ 5 մլն ներգաղթյալի, որոնք մինչև այժմ ԱՄՆ–ում ապօրինական են բնակվել։ Փոփոխությունը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են երկրում ավելի քան 5 տարի, ԱՄՆ քաղաքացիների ծնողներ են, կամ այն անձանց, ովքեր չունեն ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն։ Միայն ԱՄՆ քաղաքացու ծնող լինելու չափորոշիչով քաղաքացիություն կստանա մոտ 3,7 մլն մարդ: «Դուրս եկեք ստվերից և մտեք օրինական դաշտ»,- հայտարարել է նախագահ Օբաման հեռուստատեսային հաղորդման ժամանակ, հաղորդում է BBC News-ը: Անօրինական ներգաղթյալը կստանա ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվություն (3 տարի), եթե անցնի համապատասխան ստուգումները և սկսի վճարել բոլոր պարտադիր հարկերը, ինչպես նաև, եթե երեխաները ծնվել են նախքան նախագահի այս հրամանը։ Այդ 3 տարվա ընթացքում անձը կկարողանա ժամանակավոր աշխատանքի ընդունվել։ Գործընթացը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք հանցագործություն չեն կատարել, հանցավոր խմբավորման անդամ չեն և չեն կասկածվում ահաբեկչության մեջ։ Օբամայի հանձնարարությունը նախատեսում է նաև սահմանը հսկող գործակալների քանակի ավելացում ևս 20.000 մարդով։ Նախագահի հայտարարությանը հետևել է Հանրապետականների դժգոհությունը: Նրանք պնդում են, որ այս կերպ կխաթարվի միգրացիոն ծառայության աշխատանքը: Իսկ որոշ իսպանական կառույցներ ու հասարակական կազմակերպություններ էլ հորդորում են Օբամային ավելի առաջ գնալ ու առավել լայն հնարավորություններ ընձեռել միգրանտներին: Օբամայի մտադրության մասին հայտնի էր դարձել դեռ մեկ շաբաթ առաջ: New York Times թերթի և Fox News հեռուստաալիքը հայտարարել էին, որ Օբաման պատրաստվում է թույլ տալ ԱՄՆ-ում մնալ այն երեխաների ծնողներին, որոնք ծնունդով երկրի քաղաքացիներ են, սակայն Սպիտակ տունը հրաժարվել էր մեկնաբանություններ տալ, մինչև Օբաման պաշտոնապես չհայտարարի բարեփոխման մասին: Ամերիկացի նախագահը նաև պատրաստվում է երկարաձգել 2-ամյա ծրագիրը, որն անհնարին է դարձնում երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |