Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը![]() 21 նոյեմբերի 2014 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հայտարարած միջազգային մրցույթի հաղթող Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» մեկամյա ծրագրի իրականացումը: Ծրագիրը նպատակ ուներ աջակցել Ղրղզստանի կառավարությանը` բարելավելու հանրային ֆինանսների կառավարման ոլորտի գործունեությունը և նպաստելու կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը` բյուջետային գործընթացի, ներքին աուդիտի, պետական կառավարման ներքին ֆինանսական հսկողության միջոցով: Ծրագրի շրջանակում Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մշակել է հանրային համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության օրենսդրական ակտերը, ինչպես նաև ներքին աուդիտի աշխատանքը կարգավորող մեթոդաբանական ցուցումները և վարվելականոնները: Աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացի մասով խորհրդատվություն է մատուցվել Ղրղզստանի կրթության և գիտության, աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարություններին: Ծրագրի արդյունքում մշակվել են ուսուցողական նյութեր` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերապատրաստման կենտրոնի կողմից ներքին աուդիտորների համար դասընթացներ կազմակերպպելու նպատակով: Ծրագրի իրականացման կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար Օլգա Լավրովան իր շնորհակալական նամակում նշում է, որ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ գործակցությունը բավականին բեղմնավոր էր, և ծրագիրն իրականացվել է պատշաճ մակարդակով և ներկայացված բոլոր պահանջներին համապատասխան: «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում : ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |