Ադրբեջանը ցանկանում է ԵԽԽՎ-ում իր մանդատի քննարկումը հանգեցնել Ղարաբաղի խնդրին22 հունիսի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի նրան, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նրան կարող են անակնկալներ մատուցվել Ադրբեջանի կողմից: Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն ամեն անգամ փորձում է ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վերաբերյալ մտածածին փաստերի վրա այն դեպքում, երբ քննարկվում է Ադրբեջանի մանդատի մասին հարցը: Թորոսյանը հաղորդել է, որ հոկտեմբերի 15-16 Հայաստանում տեղի կունենա ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստը: «Մենք ստացել ենք հանձնաժողովի համաձայնությունը, մնում է, որ ուղեւորությունը հաստատվի ԵԽԽՎ Բյուրոի կողմից: Մենք մեր հերթին, պետք է հստակ որոշենք մեր խնդիրները նիստում»,-ընդգծել է Տ.Թորոսյանը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ աշնանը տեղի կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի այցը տարածաշրջան: «Հանձնաժողովը պետք է այցելի տարածաշրջան, ԵԽԽՎ Բյուրոի որոշումն արդեն կա»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |