ԱՄՆ-ն Ուկրաինային HumVee և հակաականանետային ռադարային համակարգեր կմատակարարի![]() 22 նոյեմբերի 2014 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 3 թեթև հակաականանետային ռադարային համակարգ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, դա խմբաքանակի առաջին մասն է։ Ընդհանուր առմամբ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի նման 20 համակարգ: Մյուս 17 ռադարային համակարգը նախատեսվում է փոխանցել առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս համակարգերը գրանցում են մոտեցող ականը, արագ որոշում են կետը, որտեղից հակառակորդը կրակ է բացել, և հնարավորություն տալիս պատասխան քայլեր ձեռնարկել: Ուորենը մանրամասնել է, որ սա այս տարի ԱՄՆ կողմից ՈՒկրաինային խոստացված $118 մլն ընդհանուր արժողությամբ օգնության փաթեթի մի մասն է: Այն ներառում է ինչպես առարկայական հատկացումներ, այնպես էլ կրթական ծրագրեր: Reuters-ն ավելի վաղ հաղորդել է, որ Ուկրաինային հատկացվելու են նաև HumVee զրահապատ մեքենաներ: Գործակալության զրուցակիցները չեն թաքցրել, որ մատակարարվող օգնությունը նախատեսված է անջատողականների հետ երկրի արևելքում պատերազմող զինվորականների համար: Բացի այդ, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ԱՄՆ իշխանությունները, ի հավելումն 2014-ին հատկացված $1 մլն վարկի, $320 մլն-ի չափով հավելյալ օգնություն են հատկացրել Ուկրաինային: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |