Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-30 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը կայցել են Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգթոն: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, այցի ընթացքում ծրագրված են քննարկումներ քաղաքական եւ տնտեսական հարցերով: Բոստոնում Ա. Ղուլյանն ու Գ.Պետրոսյանը կհանդիպեն Մասաչուսեց նահանգի Պետական վեհաժողովի, տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հայ համայնքի անդամների հետ: Հունիսի 26-30 պատվիրակությունը կգտնվի Վաշինգթոնում, որտեղ հարցերի քննարկումներ կլինեն` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ղարաբաղին հումանիտար օգնության ծավալի մեծացման հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---